Loading...

Վեբ ծրագրավորում

Վեբ ծրագրավորման գործընթացը «FIXIT IT COMPANY» թիմի կողմից տեղի է ունենում մի քանի փուլերով: Դա բաղկացած է 5 քայլից, որոնց վրա աշխատում է նախագծի թիմը, որպեսզի վերամտածի, վերլուծի, նախագծի նոր ՏՏ արտադրանքի ստեղծումը և տեղավորումը:

Վերլուծություն:

Այս փուլում «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմը քննարկում է պատվիրատուի հետ ցանկություններն ու պահանջները կայքի վերաբերյալ: Որոշվում է, թե ինչ պետք է անի կայքը, ինչ տեսք պետք է ունենա, ովքեր են հանդիսանում նպատակային օգտատերերը, ինչպիսի բրաուզերներ կամ սարքավորումներ պետք է ապահովի կայքը և այլն.:

Պլանավորում:

Պլանավորման փուլում որոշվում է նախագծի նպատակը, և քննարկվում են ապրանքի արտադրության պահանջները: Ըստ ծրագրի պլանի` ողջ ինֆորմացիան հավաքված և վերլուծված է:

Դիզայն:

Սա արտադրանքի դիզայնի «ճարտարապետական» փուլն է: «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմը որոշում է առավել տրամաբանական դիզայնը, օգտատիրոջ ինտերֆեյսը և արտադրանքի կառուցվածքը: Դիզայներները նախագծում են էկրանի դասավորության մակետները, որոնք մշակողները օգտագործում են ակտուալ ինտերֆեյսի կոդը գրելու համար:

Կոնստրուկցիա:

Այս փուլում «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմը իրակացնում է զարգացման փուլում սահմանված պլանները: Մշակողները նախագծում են տվյալների բազան, գրում են կոդ տվյալների հոսքի գործընթացի համար, նախագծում են փաստացի օգտատիրոջ ինտերֆեյսի էկրանները: Այս փուլում փորձարկման տվյալները պատրաստվում և մշակվում են այնքան անգամ, որքան անհրաժեշտ է կոդը ճշգրտելու համար:

Փորձարկում:

Փորձարկման փուլի ընթացքում փորձարկվում են համակարգի բոլոր ասպեկտների ֆունկցիոնալականությունը և կատարումը: Փորձարկվում է համակարգի ինտեգրացիան այլ արտադրանքների, ինչպես նաև ցանկացած նախորդ տարբերակների հետ, որոնց հետ պետք է հաղորդակցվի: Ըստ էության` փորձաարկման փուլի հիմնական տարրերը հետևյալն են` համոզվել, որ համակարգը պարունակում է վերջնական օգտատերերի բոլոր պահանջները` վերլուծության փուլում սահմանված, որ բոլոր ֆունկցիաները ճշգրտորեն մշակում են տվյալները, որ նոր համակարգը աշխատում է բոլոր այլ համակարգերի կամ նախորդ համակարգերի հետ, և որ նոր համակարգը համապատասխանում է ընկերության և պատվիրատուի որակի ստանդարտներին: